Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է Հորդանան գետի Արևմտյան ափին 3500 նոր բնակատեղի կառուցելու Իսրայելի որոշումը.
«Արդյունքում Իսրայելի ձեռնարկած ամեն ինչ շրջվում է նրա իսկ դեմ: Դա կարող է ունենալ վտանգավոր հետևանքներ: Եվրոպական բազմաթիվ երկրներ նույնպես հասկանում են դա և այդ պատճառով էլ զգուշացնում են Իսրայելին: Հուսով եմ, որ Իսրայելը կհրաժարվի այդ քայլից, որովհետև դրա հետևանքները շրջվելու են հենց Իսրայելի դեմ»:







































