Ամերիկյան Cape Ray մասնագիտացած նավում, որը գտնվում է Միջերկրական ծովում, սիրիական քիմիական զենքի գրեթե կեսը ոչնչացվել է: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակաոչելով Պենտագոնի մամլո քարտուղար, կոնտրծովակալ Ջոն Քիրբիին:
Նա նշել է, որ հուլիսի 7-ին մեկնարկած՝ Սիրիայից քիմիական զենքը նավ դուրս բերելու գործընթացը շարունակվում է: «Թիմը (զբաղվում է քիմիական զենքի ոչնչացմամբ) հայտնել է, որ այսօր առավոտյան ոչնչացվել է 49 տոկոս մեթիլֆոսֆոնիլդիֆտորիդ (DF)՝ նյութ, որը կիրառում են զարինի արտադրության համար: Դա նշանակում է, որ ոչնչացված է 285 տոննա DF, այսինքն՝ 224 երկլիտրանոց բեռնարկղերից չեզոքացվել է 109-ը»,- ասել է Քիրբին:








































