Կենդանիների պաշտպանության PETA կազմակերպությունը Քիմ Քարդաշյանին քննադատել է Մեքսիկայում վերջերս անցկացրած արձակուրդների ժամանակ դելֆինների վրա լողալու համար, գրում է Spletnik.ru-ն:
Օրերս Քանյե Ուեսթի 33-ամյա կինը Instagram-ում մի տեսահոլովակ է հրապարակել, որտեղ ընկերուհու ընկերակցությամբ դելֆինների հետ լողում են լողավազանում: Մեկնաբանություններում Քիմը շնորհակալություն է հայտնել Պուերտո-Վալյարտա քաղաքում գտնվող Vallarta Adventures կենտրոնի մարզիչներին:
Դրանից բացի, Քիմը խոստովանել է, որ նրա մեկ տարեկան դուստրը նույնպես լողացել է դելֆինների վրա:
Դրանից հետո PETA-ի բրիտանական մասնաճյուղի ղեկավար Միմի Բեհեչին հայտարարել է. «Քիմը կարող է լողավազանից ցանկացած պահի դուրս գալ, իսկ դելֆիններն այնտեղ ցմահ են: Շատ մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, թե նման վայրերում դելֆինները հոգեպես և ֆիզիկապես ինչ են զգում:
Նմանատիպ վայրերում կենդանիները անօրինական և դաժան կերպով են ձեռք բերվում»:
Այնուհետև ավելացրել է. «Շատ դելֆինների վաճառում են կամ սպանում: Նրանց, որոնց պահում են ատրակցիոններում, բնակեցնում են փոքր լողավազաններում կամ ցանցապատ տարածքներում: Այդպիսով նրանք չեն կարողանում բավարարել բազմաթիվ մղոններ լողալու իրենց պահանջը: Նրանք սկսում են սթրես ապրել և հիվանդանալ տարբեր հիվանդություններով»:
Նշենք, որ PETA-ն Քրադշյանին առաջին անգամը չէ, որ քննադատում է: 2012 թ. նրան մեղադրել են մոթեղենի նկատմամբ սիրո մեջ, իսկ կենդանիների պաշտպաններից մեկը նրա վրա պարկով ալյուր է լցրել հենց կարմիր գորգի վրա: Նա թափ է տվել ալյուրն ու խոստովանել, որ դա իր հետ կատարված ամենախելագար, տարօրինակ և անսպասելի բանն է:












































