Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, թե չէր սպասում, որ իր թիմը 14 միավոր կվաստակի և կզբաղեցնի 1-ին հորիզոնականը խմբում:
«Ես երբեք չէի սպասի, որ 14 միավոր կվաստակենք: Սակայն ես գիտեի, որ բարդ մրցակից ենք լինելու այլ թիմերի համար: «Սիթի»-ի դեմ խաղում մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք:
Կարծում եմ, «քաղաքայինները գիտակցում էին, որ խաղը բարդ ընթացք է ունենալու: Սակայն մենք շատ ագրեսիվ էինք և պարզապես հնարավորություն չէինք տալիս մրցակցին նոր գրոհներ կազմակերպելու»,- դորտմունդցիների գլխավոր մարզչին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:







































