ԵՄ-ն հրապարակել է այն բանկերի ցանկը, որոնք ենթարկվելու են ոլորտային պատժամիջոցների: Այս մասին է հաղորդվում ԵՄ Պաշտոնական ամսագրում:
ԵՄ պատժամիջոցների նոր ցուցակի մեջ են հայտնվել «Սբերբանկը», VTB-ն, «Գազպրոմբանկը», «Վնեշէկոնոմբանկը» և «Ռոսսելխոզբանկը»:
Դրանից բացի, ԵՄ նոր պատժամիջոցներն ուղղված են հետախուզության տեխնոլոգիաներին, Արկտիկայում հանքարդյունահանմանը և թերթաքարի հանքավայրերին:











































