Նորվեգիայի դատարանը հնդիկ զույգին ազատազրկման է դատապարտել իրենց որդու դեմ դաժան վերաբերմուքի համար: Հնդկական PTI գործակալության փոխանցմամբ՝ Չանդրասեխար Վալաբանենին ճաղերի հետևում կանցկացնի 18, իսկ նրա կինը՝ Անուպաման, 15 ամիս:
Հետքննության ընթացքում նրանց 7-ամյա երեխայի մարմնին հայտնաբերվել են այրվածքներ և սպիեր: Պարզվել է, որ նրանք երեխային ծեծել են գոտիով:
Որոշ տեղեկություններով՝ հետաքննության համար խոշտանգումները չեն առիթ հանդիսացել: Այդ վարկածի համաձայն՝ Նորվեգիայում որպես ծրագրավորող աշխատող հայրը սպառնացել էր որդուն հայրենիք ուղարկել, քանի որ վերջինս միզել էր դպրոցական ավտոբուսում: Երեխան այդ սպառնալիքների մասին հայտնել է ուսուցիչներին, և 9 ամիս անց նրա հորը ձերբակալել են:
Ծնողները, ինչպես նաև նրանց հարազատները հերքում են երեխայի հետ դաժան վարվելու մեղադրանքները: «Նրանք դժվարություններ են ունեցել երեխային դաստիարակելու հարցում, սակայն նրան ցավ չեն պատճառել և նրա վատը չեն ցանկացել»,- հավաստել է ամբաստանյալների փաստաբանը:
Օսլոյի դատարանի վճիռը ամուսինները պատրաստվում են բողոքարկել:









































