Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմին: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել, որ Իսպանիայի ազգային թիմը 2014 թվականին նվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«Բրազիլիայում կայանալիք Մունդիալի հաղթող դառնալու նպատակ ունենք: Եթե կարողանանք բրազիլացիների նկատմամբ առավելության հասնել իրենց երկրում, դա հատուկ իրադարձություն կլինի Իսպանիայի համար: Սակայն դեռևս վաղ է այդ մասին մտածել, քանի որ մինչ մրցաշարի մեկնարկը բազմաթիվ խաղեր ունենք: Իսպանիայի ազգային թիմն անպատճառ կհաղթահարի ընտրական փուլը, քանի որ մեր թիմի կազմում տաղանդավոր ֆուտբոլիստներ են խաղում»,- նշել է ֆուտբոլիստը:







































