Գլեյզերիների ընտանիքը, որին պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բաժնետոմսերի ավելի քան 80%-ը, վաճառքի է հանել 8 մլն բաժնետոմս, որը կազմում է ընդհանուր թվի 5%-ը:
Բաժնետոմսերի 5%-ի վաճառքից Գլեյզերները կարող են ստանալ 150 մլն դոլար եկամուտ:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսին Մալքոլմ Գլեյզերի մահից հետո բաժնետոմսերը հավասարապես բաժանվեցին նրա 6 երեխաների միջև:








































