Մարզական արբիտրաժային դատարանը «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսին հրավիրել է օգոստոսի 8-ին կայանալիք նիստին` վերջինիս 4-ամսյա որակազրկման կապակցությամբ վկայություն տալու համար:
Ուրուգվայցի ֆուտբոլիստը պետք է ներկայանա իր դատապաշտպանի հետ, որպեսզի ցուցմունքներ տա: Ավելի վաղ հայտարարվել էր, որ CAS-ը «Բարսելոնա»-ի բողոքրկման վերաբերյալ վերջնական որոշում կհրապարակի օգոստոսի կեսին:
Հիշեցնենք` ՖԻՖԱ-ն որակազրկել էր Սուարեսին իտալացի պաշտպան Ջորջո Կիելինիի ուսը կծելու համար:








































