Ամերիկացի և հարավկորեացի մոլորակաբաններն ուսումնասիրել են մակընթացային էֆեկտների ազդեցությունը Լուսնի երկրաչափական ձևի վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:
Գիտնականներն իրենց աշխատանքում զուգորդել են նախկին հետազոտությունների արդյունքները, որոնցով պարզվել է, որ ժամանակակից Լուսնի ձևի վրա երկու գործոն է ազդել: Առաջինը, որը սկսվել է ավելի քան 4 մլրդ տարի առաջ՝ երկնային մարմնի էվոլյուցիայի վաղ փուլերում, կապված է սառեցման արդյունքում արբանյակի արտաքին կոշտ կեղևի ձևավորման հետ:
Երկրորդ գործընթացը կապված է մակընթացային երևույթների հետ՝ կապված Երկրի ձգողականության հետ: Դրանք հանգեցնում են արբանյակի ներսում մակընթացային ալիքների ի հայտ գալուն և դրա ներքին շերտերի միջև շփմանը:
Երկու գործընթացները՝ սառեցումն ու կեղևի կոշտացումը, մակընթացային ալիքների հայտնվելու հետ, հանգեցրել են Երկրի արբանյակի ժամանակակից ձևին:











































