ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում առնվազն 30 հազար տուն մնում է առանց էլեկտրականության և ջեռուցման, քանի որ ավելի քան մեկ ամիս առաջ էլեկտրափոխանցման լարերը կտրվել էին «Սենդի» փոթորկից,- հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Հեռուստատեսության տվյալներով՝ բնական աղետը հասցրել է 30-50 միլիարդ դոլարի վնաս:
Միայն Նյու Յորքում և դրա մերձակայքում շուրջ 6000 սեփական տներ և 800 բազմասենյականոց համալիրներ մնում են առանց ջեռուցման: Տուժած շրջանների բնակիչներն ունեն տարբեր տեսակի ապահովագրություններ, սակայն նրանց մեծ մասը գանգատվում են, որ չեն կարողանում որևէ բան ստանալ դրանցով և փորձում են պատասխան ստանալ իշխանություններից:
Նյու Յորքում մոտ 6700 շինություններ վերանորոգման կարիք ունեն, որպեսզի դրանցում կարողանան բնակվել մարդիկ:
Շուրջ 2100 մարդ շարունակում է ապրել հյուրանոցներում, որի համար վճարում է ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը:
Հիշեցնենք, որ «Սենդի» փոթորիկը խլել է շուրջ 100 մարդու կյանք:









































