ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Պորտու»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Լավ խաղ էր: Կարծում եմ՝ թիմը կարողացավ արժանի արձագանք տալ «Նիցա»-ից կրած պարտությունից հետո:
Մենք հանդես բերեցինք բնավորություն ու կարողացանք մեր խաղը ցույց տալ: Մրցակիցը լավ կազմակերպված է, բայց խաղն անցավ մեր թելադրանքով:
Այսօր թիմը ցույց տվեց հենց այն, ինչ ես ցանկանում եմ տեսնել նրա կատարմամբ: ՊՍԺ-ն ներուժ ունի: Եթե մեկն արդեն հաշվի չէր առնում մեզ, ապա շատ իզուր:
Հասկանալի է, որ մեր նպատակին արագորեն հասնելը չափազանց բարդ առաջադրանք է: Պետք է համբերություն: Մեզ մոտ դեռ ամեն ինչ հարթ չէ Ֆրանսիայում, բայց ժամանակ կա դրությունը փոխելու համար», – Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:









































