Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Այաքս»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Այն օրվանից ի վեր, ինչ ես եկել եմ Մադրիդ, մենք միշտ դուրս Ենք գալիս խմբից: Անցած տարի սահմանեցինք ռեկորդ՝ վաստակելով 18 միավոր, իսկ այս տարի էլ դուրս եկանք մահվան խմբից:
Մոդրիչը շատ լավ խաղեր է անցկացնում «Ռեալ»-ում: Նրա տրանսֆերը մեծ իրադարձություն էր: Նա թիմի պոտենցիալ առաջատարներից մեկն է, քանի որ նրա խաղամակարդակը շատ բարձր է: Բայց դրա համար նախ պետք է ամբողջ թիմը հավասարակշռված խաղա:
Նաչոն խաղում էր, քանի որ Արբելոան որակազրկված էր: Բայց նա շատ բարձր մակարդակի խաղացող է ու լավ արեց իր գործը: Խոսե Ռոդրիգեսը ևս մի խաղացող է, ով շատ է դուր գալիս մարզչական կազմին: Նա շատ է աշխատում ու լավ որակներ ունի: Նա դեռ 17 տարեկան է ու կարող է արդեն 20 տարեկանում դառնալ «Ռեալ»-ի հիմնական կազմի խաղացող»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:










































