Սիրիական ուժերը ազատագրում են գրոհայինների կողմից զավթված Դամասկոսի արվարձանները: Ինչպես հաղորդում է «Ալ-Վատան» լրատվական ծառայությունը, բանակային ստորաբաժանումները երեքշաբթի մտել են մայրաքաղաքից 8 կմ հեռավորության վրա գտնվող Հարաստա բնակավայր և այն իրենց վերահսկողության տակ վերցրել: Մարտեր են ընթանում հարևան Դումա քաղաքի մոտ:
Սիրիացի զինծառայողները ոչնչացրել են Դամասկոսի հարավային ծայրամասերի՝այսպես կոչված «սուննիական գոտում» ստեղծված գրոհայինների բազաները, ուշադրությամբ ուսումնասիրվում են հարակից այգիներն ու գյուղական տեղանքը, որտեղ կարող են ապստամբներ թաքնված լինել: Աղբյուրի փոխանցմամբ՝ զինված խմբավորումները կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ են կրում:
Հենց մայրաքաղաքում ապստամբների խումբը հարձակում է նախաձեռնել զինվորական «Տիշրին» հիվանդանոցի ուղղությամբ, սակայն հարձակումը հետ է մղվել:







































