Հնէաբանները եկել են եզրակացության, որ 1930-ական թվականներից Լոնդոնի թանգարանում պահվող դինոզավրի մնացորդները կարող են պատկանել մոլորակի վրա եղած այդ կենդանատեսակի ամենահին ներկայացուցչին:
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետազոտողները պնդում են, որ այդ բացահայտումը երկարացնում է դինոզավրերի հայտնվելու տարիները գրեթե 15 մլն տարով:
Եթե գիտնականների կարծիքները հավաստի են, ապա դինոզավրերը հայտնվել են մոլորակի վրա գրեթե 243 մլն տարի առաջ:
Հետազոտողների կարծիքով՝ հնագույն դինոզավրը 80 սմ բարձրություն, երկար պոչ է ունեցել և կշռել է 20-60 կգ:







































