Sunday, 05 05 2024
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի

Ինչո՞ւ սիրիահայերը չսկսեն ՀՀ ներկրել բենզին, ցորեն, շաքարավազ, կարագ… մամուլ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ եթե մինչև, հիմա այնքան էլ հասկանալի չէր Հայաստանում սփյուռքի նախարարության իմաստը, ապա հիմա այդ իմաստը սկսում է ուրվագծվել: Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում` այդ նույն նախարարության նախաձեռնությամբ, մեկ տասնյակ սիրիահայ գործարարների փորձել են համոզել` Հայաստանում զբաղվել դեղագործությամբ: Համոզողները շատ են եղել: Այդ իրադարձության մասին տարածված հաղորդագրության մեջ նշվում են Զարգացման հայկական գործակալության, Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման կենտրոնի, Դեղ արտադրողների և ներմուծողների միության, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի անունները: Եվ ի՞նչ են ասել սիրիահայերին: Ասել են, որ եթե Հայաստանում բարեխղճորեն հարկեր վճարեն, ենթարկվեն հայաստանյան օրենքներին, ապա կարող են արդյունավետ բիզնես ունենալ: Նաև, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հորդորել են «չհավատալ Հայաստանում բիզնեսի վերաբերյալ սփյուռքում տարածված մտացածին պատմություններին»: Պաշտոնական հաղորդագրություններից կարելի է շատ հաճելի նորություններ իմանալ Հայաստանի տնտեսության մասին:

Ստացվում է, որ մեր բոլոր օլիգարխների բիզնեսներն արդյունավետ են և ծաղկում են միայն այն բանի շնորհիվ, որ նրանք բարեխղճորեն վճարում են հարկերը և ենթարկվում հայաստանյան օրենքներին: Բացի նրանից, որ սա բացարձակ ճշմարտություն է, սա նաև ցնցող նորություն է, որը մինչ օրս հույժ գաղտնի էր պահվում հանրությունից: Հանդիպման վերջում սիրիահայ գործարարներին տեղեկացրել են, որ «հայկական դեղաշուկան բավական դեմոկրատական է», բայց միևնույն ժամանակ ասել են, որ «գործող ընկերություններն աշխատում են չկրկնել մեկը մյուսի արտադրանքը»: Սա է դեմոկրատական շուկայի հայկական պատկերացումը, որտեղ չկա մրցակցություն` չեն կրկնում մեկը մյուսի արտադրանքը:

«Մեր կողմից սիրիահայ գործարարներին խորհուրդ կտայինք չսահմանափակվել միայն դեղագործական բիզնեսով: Հայաստանում կան «արդյունավետ» բիզնեսի բազմաթիվ օրինակներ: Ասենք, ինչու սիրիահայերը չսկսեն Հայաստան ներկրել բենզին, ցորեն, շաքարավազ, կարագ… Չէ՞ որ հայաստանյան այդ շուկաներն էլ են նույնքան դեմոկրատական, որքան դեղաշուկան: Նշված բիզնեսներով զբաղվելու դեպքում սիրիահայերը շատ արագ` ընդամենը մի քանի օրվա մեջ կհամոզվեն հայկական բիզնեսի դեմոկրատականության մեջ: Եվ այդ գործում ամենամեծ դերակատարությունը դրված է սփյուռքի նախարարության ուսերին»,- հավելում է «ՀԺ»-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում