Հռոմի «Լացիո»-ի ու Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն հունվարից շուտ խաղադաշտ դուրս չի գա:
Բանն այն է, որ ֆուտբոլիստն Իտալիայի Ա Սերիայի տասնհինգերորդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Լացիո» – «Պարմա» հանդիպմանը մկանների գերլարում է ունեցել, որի պատճառով պիտի 3-4 շաբաթ բաց թողնի՝ գրում է La Gazzetta dello Sport-ը:








































