Վերջին ժամանակներս Սքարլեթ Յոհանսոնը հաճախ չի դառնում հասարակական միջոցառումների հյուր: Դերասանուհին աշխատում է չհայտնվել լրագրողների ուշադրության կենտրոնում և ավելի շատ ժամանակ է անցկացնում տանը՝ պատրաստվելով առաջնեկի ծննդին, հաղորդում է SPLETNIK.ru-ն: Սակայն աստղը ընդմիշտ չի կարող տանը մնալ:
Երեկ աստղը հայտնվել է ֆոտոխցիկների առաջ, երբ փեսացուի՝ Ռոման Դորիաքի հետ, շրջել է Նյու Յորքում:
Սքարլեթի հետ հանդիպումը հաճելի անակնկալ է եղել ոչ միայն այն պատճառով, որ անսպասելի է եղել պապարացիների համար, այլև որ հոլիվուդյան աստղը նոր սանրվածք ուներ:
Ինչ վերաբերում է աստղի հանդերձանքին, ապա նա նախապատվություն է տվել սև կոմբինիզոնին, որի տակից սովորական սպիտակ շապիկ է կրել:















































