2013 թ. ապրիլին Վատիկանի առաքելական գրադարանը պատրաստվում է թվայնացնել ավելի քան 13 հազար հոլանդական երաժշտական հնագույն ձեռագրեր:
NEWSru.com-ը հաղորդում է, որ 13-14-րդ դարերում Նիդեռլանդներում ստեղծված հնագույն ձեռագրերի թվայնացման աշխատանքները կկատարվեն Լուվենի կաթոլիկ համալսարանի նիդեռլանդական երաժշտության ուսումնասիրության միջազգային կենտրոնի լաբորատորիայի հետ համագործակցելով:
Մասնավորապես, թվայնացված տարբերակով հասանելի կլինեն զարդանախշ ձեռագիր գրքեր, որոնք ստեղծվել են հոլանդացի երգահան, երաժշտագետ Պյոտր Ալամիրի կողմից:
Թվայնացումից հետո դրանք հնարավոր կլինի տեսնել Վատիկանի պաշտոնական կայքում:










































