ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ուժերի համատեղ զորավարժությունները որոշված է անցկացնել հաջորդ տարվա սեպտեմբերին, Աստրախանի մարզում՝ հայտնել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համակարգման կոմիտեի նիստի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
Համակարգման կոմիտեի հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ Վլադիվոստոկում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Զորավարժությունները կանցկացվեն «Աշուլուկ» զորակայանում: Նման մասշտաբի միջոցառումներն անցկացվում են երկու տարին մեկ: Այն տարիներին, երբ դրանք չեն անցկացվում, կազմակերպվում են շտաբային ուսուցում և հավաքներ:
Կուրաչենկոն նշել է, որ հանդիպմանը քննարկվել են նաև ԱՊՀ միավորված ՀՕՊ համակարգի համար ռազմական կադրերի նախապատրաստման հարցերը:











































