Հյուսիսհնդկական Բիհար նահանգի իշխանությունները հետաքննություն են սկսել` կապված կանանց` բջջային հեռախոսներից օգտվելու արգելքի հետ:
Հաղորդվում է, որ Թուփմանի գյուղի համայնքի ղեկավարները որոշում են ընդունել, ըստ որի` այն չամուսնացած աղջիկները, ովքեր բջջային հեռախոս կօգտագործեն իրնեց տան սահմաններից դուրս, կտուգանվեն մոտ 200 դոլար գումարով:
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ վերջին ամիսների ընթացքում 6 աղջիկ փախել է հայրական տնից, որպեսզի ամուսնանա իր սիրեցյալի հետ:








































