Ավելի քան երկու հարյուր կազմակերպություններ, որոնք պաշտպանում են կանանց իրավունքները, կոչ են անում օրենսդրությամբ արգելել ԵՄ տարածքում մարմնավաճառությունը:
Քարոզարշավը ղեկավարում է Եվրոպայում ամենախոշոր ֆեմինիստական կազմակերպությունը՝ «Եվրոպական կանանց լոբբի»-ն, որը հիմնադրվել է 1990 թվականին:
Ըստ կազմակերպության հայտարարության՝ Շվեդիայում արգելքը ներմուծելուց հետո փողոցային մարմնավաճառությունը երկու անգամ կրճատվել է:
Իրավապաշտպանների նախաձեռնությունն այսօր կքննարկվի Եվրախորհրդարանում:








































