«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Բորուսիա»-ի դեմ խաղից առաջ հույս է հայտնել, որ իր թիմը կհայտնվի Եվրոպա լիգայում:
«Եվրոպա լիգայում խաղում են հինգշաբթի օրերին, ինչը շատ բարդ է: Բայց ամեն դեպքում մենք ցանկանում ենք դուրս գալ այդ մրցաշար ու հանդես գալ հնարավորինս լավ:
Մենք տխրել ենք, որ դուրս չենք եկել մյուս փուլ, բայց պետք է իրատես լինել ու ընդունել, որ մրցակիցները շատ ավելի լավ հանդես եկան:
Պետք է ընդունենք, որ «Ռեալ»-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն ավելի լավ էին խաղում, քան մենք, իսկ հիմա պետք է փորձենք ամեն ինչ անել, որ մյուս տարի ավելի լավ հանդես գանք», – իտալացու խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:









































