Փարիզից 26 կմ հարավ գտնվող ֆրանսիական Բյուսսի-Սեն-Ժորժ քաղաքում հայտնվել է կրոնների եզակի «ձուլարան»: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ մի տանիքի տակ կառուցվել են եկեղեցի, տաճար, սինագոգ–ժողովարան, պագոդա և մզկիթ: Այս մասին հայտնում է islamenfrance.fr լրատվական կայքը:
25 հազար բնակչություն ունեցող քաղաքում գոյություն ունեն ավելի քան 30 հազար տարբեր ազգություններ և 5 խոշոր կրոնական կազմակերպություններ: Բացի այդ, քաղաքի բնակչության գրեթե 65 տոկոսը կազմում են օտարերկրացիները:
Նախնական հաշվարկներով՝ 19 մլն եվրո արժողությամբ, 5000 ք/մ շինության տարածքում տեղակայված է հայկական եկեղեցի, կաթոլիկ տաճար, բուդդայական պագոդա, հրեական ժողովարան և մուսուլմանական մզկիթ:
Քաղաքապետ Գուգո Ռոնդոն ասել է, որ ինքն արդեն 15 տարվա մանդատ ունի,և որոշել է իրականացնել «խաղաղ համայնք»-ի մասին իր վաղեմի երազանքը: Իհարկե, նա հանդիպել է բազմաթիվ խոչընդոտների, սակայն հավատքը օգնել է նրան իրականություն դարձնել Ֆրանսիայում կրոնների խաղաղ համագոյակցությունը:
Բյուսսի-Սեն-Ժորժում Մուսուլմանական միության նախագահ Դրիս Աբուրին հայտարարել է, որ իրենք հպարտանում են այս նախագծով և հպարտությամբ նշում են մուսուլմանության հիմնական սկզբունքներից մեկը` հանդուրժողականությունը:





































