Գիտնականները պարզել են, որ ինսուլինի բարձր մակարդակը բերում է ճարպակալման, իսկ այդ հորմոնի ցածր մակարդակով օրգանիզմներն արագ այրում են ճարպային հյուսվածքները՝ ծախսելով այնտեղ պաշարված էներգիան, անկախ դիետայից։ Այս մասին ասվում է Cell Press ամսագրում:
Կաթնասունների օրգանիզմում գոյություն ունեն երկու տեսակի ճարպային հյուսվածքներ, այսպես կոչված, «սպիտակ» և «դարչնագույն»: Դարչնագույն ճարպային հյուսվածքները մեծամասամբ ձագերի մոտ են լինում: Նրա հիմնական ֆունկցիան էներգիայի արագ մատակարարումն է: Մեծ օրգանիզմում գերակշռում է սպիտակ ճարպը, որը հիմնական երկար ժամանակների համար ճարպի կուտակման համար է և էներգիա մատակարարում է շատ դժվարությամբ:
Կոլումբիայի բրիտանական համալսարանի աշխատակիցները փորձերի մի շարք են իրականացրել մկների վրա և ապացուցել են, որ ինսուլինի քիչ քանակն արյան մեջ ծրագրավորում են նրանց ճարպային հյուսվածքները:
Ըստ հետազոտության հեղինակների՝ այս բացահայտման շնորհիվ կարող է ստեղծվել դեղորայք, որը կարգելափակի ավելցուկ ինսուլինի արտադրությունը և կօգնի ճարպակալման դեմ պայքարում: Ներկայումս ստուգված և անվտանգ դեղորայք գոյություն չունի:











































