Գաղտնի տեսախցիկով նկարահանված խաղարկումների բրազիլական հեռուստատեսային հաղորդումը նոր փորձություն էր պատրաստել բազմահարկ շինության այցելուների համար:
Ինչպես հաղորդում է Life News-ը, սցենարի համաձայն՝ ոչինչ չկասկածող գրասենյակի հյուրերը, ստանալով բարեհամբույր մենեջերի հրահանգները, փորձում են բարձրանալ անհրաժեշտ հարկ, երբ վերելակը «կանգնեցնում են» սգո ծառայության աշխատակիցները:
Նրանք դագաղը մտցնում են վերելակի մեջ, այնուհետև վերելակից դուրս են գալիս` ծաղկեպսակը վերցնելու համար, բայց հանկարծ վերելակի դռները փակվում են: Այն շարունակում է իր ընթացքը, սակայն էլեկտրականության խափանումներ են սկսվում, վերելակը կանգնում է և դագաղից ընկնում է տղամարդու «աճյուն»:
Շոուի մասնակիցներին հասցնելով հիստերիայի՝ «հանգուցյալը» կենդանանում է:
Ականատեսների խոսքերով՝ վերելակում գտնվող մարդկանց ճիչերը լսվել են նույնիսկ բարձր հարկերում:









































