«Երրորդն ավելորդ է» ֆիլմի հաջողությունից հետո Universal ստուդիան որոշել է նկարահանել կատակերգական վեսթեր:
Քանի դեռ սիքվելը ընթացքի մեջ է, Սեթ Մակֆարլեյնը կհասցնի նկարահանել «Արևմուտքում մեռնելու միլիոն եղանակ»-ը: Ինչպես գրում է Collider-ը, դա լինելու է ժամանակակից հումորով վեսթերն, որը կպատմի 1800-ականների Վայրի արևմուտքի կյանքի մասին ու կնկարահանվի Մել Բրուքսի «Փայլող թամբ» ֆիլմի ոգով (1973):
Ինչպես հայտնի է դարձել, հենց Սեթ Մակֆարլեյնը կվարի «Օսկարի» 85-րդ արարողությունը, որը տեղի կունենա Լոս Անջելեսում` 2013թ. փետրվարին:
Կատակերգությունը տղամարդու ու փոքր տարիքում նվեր ստացած թավշե արջուկի ընկերության մասին է:










































