ԱՄՆ վարչակազմը Լոս Անջելեսի նավահանգստի ղեկավարությանը կոչ է արել փոխզիջում գտնել գործադուլ հայտարարած աշխատակիցների հետ, որոնց մեկ շաբաթ տևող գործադուլը լուրջ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը, հաղորդում է Interfax-ը:
«Մենք, այդ թվում` նաև նախագահը, շարունակում ենք ուշադիր հետևել Լոս Անջելեսում տիրող իրավիճակին և կողմերին կոչ ենք անում շարունակել փոխզիջում փնտրել, որին պետք է հասնել ինչքան հնարավոր է շուտ»,-հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:
Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիս Վիլյարայգոսը դիմել է տեղի արհմիության ղեկավարին և նավահանգստի ղեկավարության կողմից միջնորդին և կոչ արել համաձայնության գալ 24-ժամվա ընթացքում: Քաղաքապետը նշել է, որ այսպես այլևս չի կարող շարունակվել՝ հավելելով, որ գործադուլը միլիարդավոր դոլարների վնաս է պատճառել Կալիֆոռնիայի նահանգի տնտեսությանը:
Լոս Անջելեսում անցած երեքշաբթի սկսված աշխատավորների գործադուլը կաթվածահար է արել նավահանգստի աշխատանքը:








































