«Մանչեսթեր Յունայթեդ»-ի բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին կարող է կարիերան շարունակել «Նապոլի»-ում:
Guardian-ի տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից 15 մլն ֆունտի դիմաց: Ֆուտբոլիստի տեղափոխության համար արգելք կարող է հանդիսանալ նրա բարձր աշխատավարձը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում Ֆելաինին շաբաթական 100 հազար ֆունտ է վաստակում:
Հիշեցնենք` «կարմիր սատանաներ»-ի կազմում կիսապաշտպանը հանդես է գալիս 2013 թվականից: Նրա տրանսֆերի դիմաց «Յունայթեդ»-ը 27.5 մլն ֆունտ է վճարել «Էվերթոն»-ին:










































