«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը Բրազիլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել` «մրցակցությունից դուրս» նշագրումով, ինչը հաջողվել էր միայն Պելեին` 1970 թվականին:
20-ամյա ֆուտբոլիստին մրցանակը հանձնել է Ռոնալդինյոն: 2012 թվականի արդյունքներով` ոչ ոք անգամ մոտ չի եղել Նեյմարի նվաճումներին, ինչի համար ֆուտբոլիստն արժանացել է ևս մեկ մրցանակի, որը նախատեսված է Ա Սերիայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստի համար:
«Դու իսկապես մրցակցությունից դուրս ես: Ֆուտբոլի լեզվով ասած` բոլորը երթևեկում են հեծանիվներով, իսկ դու` մոտոցիկլետով»,- ասել է Ռոնալդինյոն:
«Չեմ կարող նկարագրել, թե որքան ուրախ եմ մրցանակին արժանանալու համար: Շնորհակալ եմ բոլորին: Իմ կուռքի ձեռքերից ընդունել այս մրցանակը հպարտություն է»,- նշել է Նեյմարը:








































