Բանգալդեշում «Ջամաաթ Ալ-Իսլամի» իսլամիստական խոշորագույն կուսակցության կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացնում ողջ երկրով մեկ, ինչի հետևանքով փակվել են մի շարք դպրոցներ և հաստատություններ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, մայրաքաղաք Դաքայում ցուցարարներն այրել են ավտոմեքենաներ և անիվներ:
«Ջամաաթ Ալ-Իսլամի» կուսակցությունը բողոքում է իր ղեկավարության մի քանի անդամների ձերբակալության դեմ, որոնք մեղադրվում են 70-ական թվականներին անկախության համար պատերազմի ընթացքում մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեջ:
Կուսակցության ակտիվիստների կարծիքով՝ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի:











































