News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի գլխավոր դատախազությունն առաջիկա 10 օրվա ընթացքում ավարտելու է դեռևս սեպտեմբերին վրացական բանտերում բանտարկյալներին կտտանքների ենթարկելու գործով հարուցված հետաքննությունը և արդյունքների մասին իրազեկելու է հասարակությանը.
«Գլխավոր դատախազությունն ինտենսիվորեն հետաքննում է բանտերում բանտարկյալներին կտտանքների ենթարկելու փաստերը, որոնց մասին հանրությունն իրազեկվել է սեպտեմբերի վերջին: Մենք այդ գործում շատ հանգամանքներ ու իրադարձություններ ենք պարզել: Մենք պլանավորել ենք առաջիկա 10 օրում հանրությանն իրազեկել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Չի բացառվում, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն բազմաթիվ չինովնիկներ»:











































