Խոսակցություններն այն մասին, թե 44-ամյա Jay-Z-ի և Բեյոնսեի միջև սև կատու է անցել, սկսվել են երկու ամիս առաջ։ Կրակին յուղ ավելացրեց նաև տեսախցիկի նկարահանածը վերելակում, որտեղ Բեյոնսեի քույրը՝ Սոլանժ Նոուլզը, նրա ներկայությամբ հարձակվել է Jay-Z–ի վրա ու սկսել բռունցքներով հարվածել նրան, տեղեկացնում է eg.ru-ն։
Այդ ժամանակ փոփ աստղը դադարել է կրել ամուսնական մատանին։ Գտան նաև «սև կատվին». նրա դերում նշանակեցին կանադացի երգչուհի Միյուին, որի հետ Jay-Z–ը իբր սիրավեպ է ունեցել։
Բայց երևում է, ամեն ինչ հարթվել է, և ամուսինների սառնության շրջանն անցել է։ Հիմա նրանք լիակատար ներդաշնակությամբ ԱՄՆ տարբեր քաղաքներում համատեղ հանդես են գալիս On The Run համերգաշրջանով։ Նյու Ջերսիում կայացած շոուի կեսերին ամուսինն այնպես է զգացվել, որ հազարավոր հանդիսականների աչքի առաջ ջերմորեն համբուրել է Բեյոնսեին։














































