Հանուն «Բարսելոնա» տեղափոխության «Լիվերպուլ»-ի և Դանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դանիել Ագերը համաձայն է աշխատավարձի իջեցման: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կատալոնական ակումբը կրկին ուսումնասիրում է ֆուտբոլիստի թեկնածությունը: Ագերը վերջնականապես որոշել է հեռանալ «Լիվերպուլ»-ից` «Սաութհեմփթոն»-ի և «Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դեյան Լովրենի` լիվերպուլյան ակումբ տեղափոխությունից հետո:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում 29-ամյա դանիացին 20 հանդիպում է անցկացրել «Լիվերպուլ»-ի կազմում, 2 գոլ խփել և գոլային 1 փոխանցում կատարել:







































