Ռուսական Ria Novosti գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ուրախ կլինի, եթե Թուրքիան ցանկանա միանալ Մաքսային միությանը: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը.
«Մաքսային միությունն ու Տնտեսական գոտին բաց է յուրաքանչյուրի համար: Ներկայումս Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը սկսել են հաջողությամբ զարգացնել տվյալ գործընթացը: Ռուսաստանն ուրախությամբ կընդունի Մաքսային միությանն իր ավելի շատ հարևանների, այդ թվում՝ նաև Թուրքիայի կողմից հետաքրքրություն ցուցաբերելու և միանալու ցանկությունը»:









































