Բրիտանական ընկերությունը մտադիր է զբաղվել Աֆրիկայում խոշորագույն արևային էլեկտրակայանի կառուցմամբ, որը տեղակայվելու է Գանայի տարածքում:
Ենթադրվում է, որ «Նզեմա» նախագիծը կարող է էլեկտրաէներգիայով ապահովել ավելի քան 100 հազար տնտեսություն: Արևային էներգան կկուտակվի 600հազար ֆոտոգալվանական պանելների միջոցով:
Այդ նախագիծը իրականացվելու է Գանայի իշխանությունների կողմից էներգիայի աղբյուրների վերականգնման աշխատանքների շրջանակներում, որը երաշխավորում է նախագծողներին հատուկ սակագներ 20 տարվա համար:
Նախագծի արժեքը կկազմի 400 մլն դոլար: Այն նախատեսվում է սկսել մեկ տարվա ընթացքում:










































