«Ֆիորենտինա»-ի հարձակվող Ստեֆան Յովետիչը խոսել է իր ապագայի մասին, ինչպես նաև գնահատել է թիմի ներկայիս պոտենցիալը:
«Ես ինձ այստեղ` Ֆլորենցիայում, շատ լավ եմ զգում: Չեմ պատրաստվում որևէ տեղ գալ: Նույնիսկ նման մտքեր չունեմ: Բայց կյանքում երբեք չես կարող ասել, թե ինչ տեղի կունենա:
Մեզ մոտ լավ թիմ է հավաքվել: Երկրպագուներին խոստանում եմ, որ մինչև վերջ պայքարելու ենք Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Սկուդետոյի մասին դեռ շուտ է խոսել, բայց ապագայում այն նույնպես կարող է իրականություն դառնալ», – խաղացողի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղում կատարելով RAI Sport-ին:
Նշենք, որ Յովետիչի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Յուվենթուս»-ը:








































