TechCrunch-ի տվյալներով, Facebook սոցցանցը մտադիր է գնել WhatsApp ծառայության համակարգը, որը հնարավորություն կտա օգտատերերին անվճար SMS-ներ գրել (բջջայինի մեջ տեղադրվելու ծախսերը կկազմեն 0.99 դոլար)։ Պայմաները դեռ չեն հրապարակվում, շատերի կարծիքով՝ սա բջջային սպառողներին սոցցանց ներգրավելու նպատակ ունի։
WhatsApp կօգնի ընդլայնել Facebook-ի օգտատերերի թիվը։
Այժմ WhatsApp աշխատում է 750 բջջային ցանցերում։ Հաճախորդային ծրագրեր են նախատեսված iOS, Android, BlackBerry, Nokia S40, Symbian և Windows Phone-ի համար։ Ծառայությունը նորացրել է իր վիճակագրությունը 2011 հոկտեմբերին։ Այն ժամանակ օգտատերերը ուղարկում էին 1 մլրդ հաղորդագրություն մեկ օրում (11500 վայրկյանում)։











































