«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ այնքան էլ գոհ չէ իր թիմի ցուցադրած խաղից «Ռոմա»-ի դեմ հանդիպմանը: Հիշեցնենք` խաղն ավարտվել է «կարմիր սատանաներ»-ի` 3:2 հաշվով հաղթանակով:
«Ուրախ եմ, որ կարողացանք հաղթանակի հասնել: Սակայն դա այնքան էլ լավ հաղթանակ չէր: 54 հազար ֆուտբոլասերներ եկել էին ֆուտբոլ դիտելու, և մենք կարող էինք ավելի լավ խաղ ցուցադրել: Ասեմ, որ տապն անսովոր է մեզ համար:
Կարծում եմ` սաներս չկարողացան ավելի լավ խաղալ նաև մարզադաշատի բարձրադիր դիրքի և օդի պատճառով: Ֆուտբոլ պետք է խաղալ երեկոյան ժամերին»,- Mirror-ը մեջբերում է վան Գալի խոսքերը:








































