Միջազգային իրավապաշտպան Save the Children կազմակերպությունը հայտարարել է, որ միջոցների պակասը խիստ դժվարեցնում է սիրիացի փախստականներին օգնություն հատկացնելու գործընթացը:
Ինչպես պնդում են իրավապաշտպանները՝ այժմ փախստականները հագուստի, վերմակների և գլխավերևում տանիքի կարիք ունեն, իսկ մոտեցող ցուրտը կարող է առաջիկա շաբաթների ընթացքում վատացնել առանց այն էլ շատ վատ պայմանները:
Սիրիացի փախստականներին օգնելու համար ստեղծված հատուկ ֆոնդը արդեն 200մլն դոլարի չափով միջոցների պակաս ունի:
Երկուշաբթի ՄԱԿ-ը հայտարարել է այն մասին, որ Սիրիայից հետ է կանչում իր աշխատակիցների մեկ քառորդին՝ հակամարտության սրման և խաղաղապահների կյանքի համար սպառնալիքի մեծացման պատճառով:









































