Եթե քնի համար լրացուցիչ ժամ տրամադրեք, ապա ցավի նկատմամբ կարող եք ուժեղացնել զգոնությունը և թուլացնել զգայունությունը: 10, այլ ոչ թե բժիշկների կողմից խորհուրդ տրվող 8 ժամվա փոխարեն քունը առավել արդյունավետ է, քան կոդեինը: Այդ եզրահանգումն արվել է 18 առողջ կամավորներին ուսումնասիրելուց հետո, որոնք ցավեր չեն ունեցել: Նրանց բաժանել են մի քանի խմբի (ոմանք քնել են 8 ժամ, մյուսները`10): Այնուհետև ողջ օրվա ընթացքում գնահատվել է քնկոտության աստիճանը: Պարզվել է, որ երկար քնած խմբի մարդիկ 25 տոկոսով ավելի երկար էին կարողանում իրենց մատը պահել ջերմության աղբյուրի մոտ, քան 8 ժամ քնածները:










































