Անգլիական «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստներ Դանիել Սթարիջն ու Ջորդան Հենդերսոնը թիմի կազմում ուսումնամարզական հավաք են անցկացնում ԱՄՆ-ում:
Ֆուտբոլիստները Բոսթոնում մասնակցել են յուրատեսակ ակցիայի` աշխատելով արագ սննդի կետում: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները հաճախորդների համար պատրաստել են սենդվիչներ, որից հետո մակագրություններ են բաժանել:







































