Լեյք Հավասու քաղաքի 20-ամյա բնակչուհի Բրիթանի Սոնիերը հայտնվել է ճաղերի հետևում այն բանից հետո, երբ խոստովանել է իր երկու և մի քանի հարևան շների բռնաբարության մասին:
Ոստիկանությունն աղջկան մեղադրել է «բնության դեմ հանցագործության մեջ»: Ինչպես հաղորդում է Huffington Post-ը, իրավապահները Բրիթանիի զոոֆիլական շեղումների մասին իմացել են նրա նախկին ընկերոջից, ում անունը չի հրապարակվում: Ըստ նախկին սիրեկանի խոսքերի՝ կես տարի առաջ, երբ նրանք դեռ նոր էին սկսել հանդիպել, նրան թվացել է, թե Սոնիերը շատ համեստ աղջիկ է: Սակայն վերջին ամիսներին նրանց մոտ անկողնում դժվարություններ են առաջացել և աղջիկն ընկերոջն առաջարկել է քննարկել դա: Նա երիտասարդին ցույց է տվել մի քանի լուսանկար, որտեղ մարդիկ կենդանիների հետ սեքսով են զբաղվում: «Աղջիկը տղային հարցրել է՝ արդյոք նա չի՞ ցանկանա անկողնում նման մի բան փորձել,- նշվում է ոստիկանության հաշվետվության մեջ:
«Ես սպասում էի, որ նա կառաջարկի սվինգերական զույգ դառնալ: Ես դրան նորալ եմ վերաբերվում: Սակայն անասնապղծությունն արդեն չափազնաց էր»,- Սոնիերի նախկին սիրեկանը պատմել է ոստիկանությանը:
Կինը սիրեկանին նաև պատմել է, որ իր երկու սեփական և մի քանի հարևան շների հետ սեքսով զբաղվել է դեռ 13 տարեկանից: Եվ որպեսզի ոչ ոք չկասկածի, նա գումար է աշխատել՝ շներին զբոսնելու տանելով: Այդ խոսակցությունից հետո զույգը բաժանվել է, իսկ նախկին սիրեկանը ամեն ինչ պատմել է ոստիկանությանը: Աղջիկը չի հերքել իր խոսքերը: Նրա գործով դատալսումները տեղի կունենան դեկտեմբերի 5-ին:










































