«Սոցիալական կայքերը դրական կողմերից բացի, ունեն նաև մի շարք թերություններ: Օրինակ՝ դրանք գրավում են զգացմունքային, ոչ կայուն մարդկանց` նրանց մեջ սպանելով բուժվելու ցանկությունը»,- գրում է KSL կայքը:
«Facebook-ընկճախտ» տերմինը պաշտոնական կիրառում է ստացել հոգեբանների շրջանում:
2011 թ. ԱՄՆ-ում հրապարակվել են մի քանի գիտական հոդվածներ, որոնց համաձայն՝ ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ, իրենց կյանքը համեմատելով ուրիշների կյանքի հետ, կարող են ընկնել երկարատև ընկճախտի մեջ: Սոցիալական ցանցի նման օգտատերերը ժամերով կարող են նստել համակարգչի առջև` ուրիշներին ապացուցելու համար, որ իրենց կյանքը պակաս հետաքրքիր չէ:
Բացի այդ, ընկճախտով տառապող մարդիկ հաճախ հակված են շփոթել իսկական ընկերներին Facebook-յան ընկերների հետ և հաճախ հիասթափվում են, որ վերջններս չեն արադարացնում իրենց սպասումները: Նրանք սիրով մեկնաբանում կամ «լայքում են» գրառումները, սակայն, որպես կանոն, երբեք առերես շփվելու ժամանակ չեն ունենում։
Էդինբուրգի բիզնեսի դպրոցի ներկայացուցիչների խոսքերով` «Facebook-ընկճախտ» ստանալու հնարավորությունը մեծանում է, եթե ընկերները տարբեր սոցիալական խմբի անդամներ են:








































