Հանրահայտ եգիպտական Շարմ էլ Շեյխ կուրորտում սկսվել են օդանավակայանի աշխատակիցների գործադուլները: Արդեն իսկ հետաձգվել է առնվազն հարյուր միջազգային չվերթ: Ժամանման սրահն ամբողջությամբ փակ է և զբոսաշրջիկների չի ընդունում: Գործադուլի պատճառով բոլոր չվերթները սպասարկվում են միայն մեկնումի սրահով:
Արդեն 2-րդ օրն է օդանավակայանի 150 աշխատակից գործադուլ են հայտարարել`պահանջելով լավացնել աշխատանքային պայմանները, ավելացնել նպաստները և ընկերությունում հետաքննություն սկսել կոռուպցիայի դեմ:
ԶԼՄ-ները նշում են, որ օդանավակայանի ղեկավարությունը մտադիր է այլ օդանավակայանների աշխատակիցների ներգրավել միջազգային ավիաընկերությունների սպասարկման խնդիրը կարգավորելու համար:











































