Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

«Հաշմանդամների խնդիրներով այսօր զբաղվում են միայն ՀԿ-ները». Արման Մուշեղյան

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է: Հայաստանում հաշմանդամների, նրանց խնդիրների, քաղաքական և հասարակական կյանքում նրանց ներգրավվածության մասին զրուցեցինք «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» համատեղ համամասնական ցուցակի տասներորդ տեղում գտնվող, «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանի հետ: Վերջինս նշեց, որ այսօր հաշմանդամների խնդիրներով զբաղվում են միայն հասարակական կազմակերպությունները.

«Հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունն այսօրվա դրությամբ շատ մեծ է: ՀԿ-ների մեծամասնությունը՝ նրանք, որոնք ակտիվ են այս գործում, ղեկավարվում են կա՛մ հաշմանդամություն ունեցող մարդկանց կողմից, կա՛մ նրանց ընտանիքի անդամների կողմից՝ հաշմանդամ երեխաների ծնողների կողմից: Ինչ վերաբերում է հաշմանդամների մասնակցությանը քաղաքական կյանքին, ապա կասեմ այն, ինչ միշտ եմ ասել՝ եթե մենք չզբաղվենք քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի մեզանով: ՀԿ-ների ղեկավարներն այսօր խուսափում են քաղաքական գործիչների հետ առնչվել, բայց իրականում նրանց աշխատանքն ուղղված է հենց քաղաքականությունը փոխելուն:

Եթե, իհարկե, ինձ կարող եք համարել քաղաքական գործիչ, ապա՝ այո՛, կարող ենք համարել ինձ քաղաքականության մեջ ներգրավված մարդ: Բայց եթե ինձ թողնենք մի կողմ, ապա կուսակցություններում տեսանելի դիրքերում չկան մարդիկ, ովքեր լոբբինգ կանեն, կպաշտպանեն հաշմանդամների իրավունքները և շահերը: Այդ պատճառով էլ պայքարը սկսվում է հասարակական կազմակերպություններից և ավարտվում մամուլի ակումբներում: Համենայնդեպս, աշխատում ենք միայն հասարակական կազմակերպությունների հետ, որովհետև եթե մեր երկրում ինչ–որ բան անում են, ապա անում են հասարակական կազմակերպությունները»:

Խոսելով հաշմանդամների խնդիրների մասին՝ Ա. Մուշեղյանն ասաց հետևյալը. «Ամենաառաջնային խնդիրն այն է, որպեսզի ոչ հաշմանդամ մարդիկ՝ այսինքն նրանք, ովքեր չունեն հաշմանդամություն և ովքեր որոշումներ են կայացնում՝ փորձեն փոխել իրենց մտածելակերպը: Սկսած մանկապարտեզից, ապա նաև դպրոցներում և բուհերում պետք է ներառված լինեն հաշմանդամություն ունեցող մարդիկ, որպեսզի ոչ հաշմանդամ մարդիկ իրազեկ լինեն: Իրազեկվածության պակաս կա մեր երկրում: Եթե ընդհանուր վերցնենք, ապա առաջնային խնդիրը հաշմանդամություն չունեցող մարդկանց իրազեկվածության պակասն է՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունների հանդեպ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում