Delta Airlines-ը Singapore Airlines-ի հետ քննարկում է գործարար Ռիչարդ Բրենսոնի Virgin Atlantic Airways բրիտանական ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի վերագնման հարցը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի երկրորդ խոշորագույն ավիափոխադրող Delta-ն, ցանկանում է ձեռք բերել Virgin-ի բաժնետոմսերը՝ մուտք ունենալու դեպի Լոնդոնի Հիթրոու օդանավակայան: «Delta-ն փորձում է American Airlines-ի և British Airways-ի հետ մրցակցային մակարդակ դուրս գալ»,- ասում է վերլուծաբան Ջորջ Հեմլինը:
Delta-ն դեռ երկու տարի առաջ ծրագրել էր Virgin-ի բաժնետոմսերի գնումը, սակայն բանակցությունները ձախողվել էին գնի հարցում պայմանավորվածության գալ չհաջողվելու պատճառով: Singapore Airlines-ի աղբյուրը նշել է, որ բանակցություններ է անցկացնում հետաքրքրված կողմերի հետ, սակայն անուններ չի հայտնել: Նա նաև նախազգուշացրել է, որ քննարկումը կարող է գործարքի չհանգեցրել:
Singapore Airlines-ը Virgin-ի բաժնետոմսերի 49%-ը 962 մլն դոլարով ձեռք է բերել 1999 թվականին, սակայն իր մասնաբաժինը վաճառել է 2011-ի կեսերին 200-600 մլն դոլարով՝ կորուստների աճող ծավալի պատճառով: Մնացած մասնաբաժինը (51%) պատկանում է Virgin Group-ին:












































