Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին գրեթե վերականգնվել է ծնկան վնասվածքից և պատրաստ է վերսկսկել մարզումները հիմնական թիմի կազմում:
«Թերին կմասնակցի ընդհանուր խմբի մարզմանը: Հուսով եմ` նա մոտ է շարք վերադառնալուն, սակայն երբեք չես կարող իմանալ, թե ինչ հետևանքներ կունենա ծնկան վնասվածքը: Մեր ակումբի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կվերսկսի մարզումները հիմնական խմբի կազմում: Սակայն դեռևս պարզ չէ` դուրս կգա արդյոք խաղադաշտ հաջորդ հանդիպման ժամանակ»,- Ռաֆայել Բենիտեսին մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 8-ին` ԱՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակներում ուժերը չափելով «Սանդերլենդ»-ի հետ:







































