Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի 2012թ. երիտասարդական Աշխարհի առաջնությունը:
1/8 եզրափակիչում իր մենամարտն անցկացրեց 75 կգ քաշային Արտավազդ Հարոյանը: Հարոյանն իր ուժերը չափեց հույն մարզիկ Պոլինեյկիս Կալամարասի հետ: Լարված պայքարում անցած մենամարտն ավարտվեց հույն մարզիկի հաղթանակով` 15:14 (3:6, 4:6, 6:6) հաշվով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տարոն Սողոմոնյանը հաղթահարեց 1/8 եզրափակիչի արգելքը, իսկ Գոռ Երիցյանը չկարողացավ պարտության մատնել կուբացի մարզիկին ու լքեց հետագա պայքարը:







































