Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական մարտական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Թուրքիային սահմանակից Ռասուլայն շրջանում ապստամբների դիրքերին: Ռմբակոծությունը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 10.30-ին և շարունակվում է ցայժմ:
Այդ ռմբակոծության սկսվելուց հետո խուճապային իրավիճակ է առաջացել Սիրիային սահմանակից Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջանում: Թուրքական հրամանատարությունն օդ է բարձրացրել իր կործանիչները, որոնք մոտեցել են Սիրիայի սահմանին՝ հետևելով այնտեղ ընթացող ռազմական գործողություններին:








































